Հայաստանի ոստիկանությունը հանրապետության մայրուղիներում կտեղադրի արագաչափիչներ

Հայաստանի ոստիկանությունը հանրապետության մայրուղիներում կտեղադրի արագաչափիչներ

PanARMENIAN.Net - Մինչև 2011-ի վերջը Երևանի բազմամարդ վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Այդ մասին ոստիկանության համակարգում բարեփոխումների հարցի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա խոսքերով, այս տարի ավարտվելու է էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծման աշխատանքը, ինչը նախատեսում է քաղաքի էլեկտրոնային քարտեզի ստեղծում: Դա, Օսիկյանի խոսքերով, անկասկած, հեշտացնելու է ոստիկանության աշխատանքը:

Բացի դրանից, մինչև 2017-ը նախատեսվում է հանրապետության բոլոր մայրուղիներում փուլ առ փուլ տեղադրել ավելի քան 200 արագաչափիչներ: «Այս տարի նախատեսվում է տեղադրել 15 արագաչափիչներ մայրուղիներում, որոնք մայրաքաղաքը կապում են մարզերի հետ»,- ասել է Օսիկյանը:

Ինչ վերաբերվում է Երևանում ոստիկանության հենակետեր բացելուն, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ Արաբկիր համայնքում արդեն անցկացվում է փորձնական ծրագիր: «Առաջիկայում Խանջյան փողոցում բացվելու է ոստիկանության նոր հենակետ: Մեր նպատակն է ներմուծել համայնքային ոստիկանության համակարգ Երևանում ոստիկանության նոր հենակետեր բացելու միջոցով»,- ասել է Օսիկյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---