«Ուլիսն» ու «Շիրակը» Հայաստանի Գավաթի եզրափակչի ուղեգիրը կխաղարկեն լրացուցիչ ժամանակում

«Ուլիսն» ու «Շիրակը» Հայաստանի Գավաթի եզրափակչի ուղեգիրը կխաղարկեն լրացուցիչ ժամանակում

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Գավաթի վերջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Երևանի «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսն» ընդունեց «Շիրակին»: Առաջին խաղում երևանյան թիմը Գևորգ Նռանյանի գոլի շնորհիվ հաղթանակ էր տարել:

Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում ավելի սուր էին «Շիրակի» հարձակումները, և 31-րդ րոպեին Հովհաննես Գրիգորյանի հեռահար հարվածը գոլով ավարտվեց: Սակայն շիրակյան թիմի մարզիչ Սամվել Պետրոսյանը ստիպված էր փոխարինել գոլի հեղինակին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Նրա փոխարեն 18 համարի տակ դաշտ դուրս եկավ Արա Մկրտչյանը:

Այս պայքարում հաշիվը հավասար եղավ` 1:1, և եզրափակչի ուղեգրի ճակատագիրը պետք է որոշվեր երկրորդ խաղակեսում:

Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց. «Ուլիսը» կարողացավ հավասարեցնել հաշիվը և մի քանի վտանգավոր պահեր ստեղծել Իգոր Լոգինովի դարպասի մոտ: Խաղի ավարտին կրքերը բորբոքվեցին, և հանդիպման մրցավար Սուրեն Բալիյանը հեռացրեց «Ուլիսի» մարզիչ Սևադա արզումանյանին, որը ստիպված եղավ խաղին հետևել տրիբունայից: Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլի ականատես չդարձան, և խաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---