ՀԱԿ-ը խոստանում է բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքի ժամանակ![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կպատասխանի բոլոր հարցերին վաղվա հանրահավաքի ժամանակ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը իշխանությունների ու ընդդիմության երկխոսության մասին: Նախագահը հայտարարել է, որ «Հայաստանում կա ուժեղ իշխանություն, ուժեղ ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին թուլացնել զգոնությունը, և, համագործակցելով, մենք կարող ենք լուրջ առաջընթացի հասնել երկրում»: «Եվ այստեղ մենք կրկին պատրաստ ենք առաջին քայլերն անել իրավիճակի լիցքաթափման առումով և ես արդեն առաջարկել եմ արդարադատության նախարարին համապատասխան առաջարկություններ ներկայացնել»,-ասել է նախագահը: Իր հերթին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի հանրահավաքում հայտարարել էր, որ ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է ջրբաժան հանդիսանալ իշխանությունների ու ընդդիմության միջև, եթե չկատարվեն ՀԱԿ-ի պահանջները՝ ազատել քաղբանտարկյալներին, թույլ տալ բողոքի ցույցերի անցկացումը Ազատության հրապարակում, հետաքննել մարտի 1-ի իրադարձություններն ու պատժել մեղավորներն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |