«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը կներկայացվեն Հաագայում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը կներկայացվեն Հաագայում

PanARMENIAN.Net - Մայիսի 6-15-ը Հոլանդիայի Հաագա քաղաքում կներկայացվեն երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 2009-2010 թվականի շրջանակներում ցուցադրված լավագույն ֆիլմերը: Ֆիլմերը կցուցադրվեն Filmhuis Den Haag կինոդիտումների շրջանակներում: Տասնօրյակի ընթացքում կցուցադրվեն Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», ռուս ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու «Մեկուկես սենյակ» ֆիլմերը: Կինոփառատոնին կհյուրընկալվեն բազմաթիվ կինոգործիչներ աշխարհի տարբեր անկյուններից:

Ծրագրի համադրողն է կինոռեժիսոր և կինոքննադատ Ռադա Սեսիչը, ով հանդիսանում է նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի և Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի համադրողը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---