ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն ու կամավորները մասնակցում են Հայաստանի կանաչապատմանը27 ապրիլի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին, ինչպես նաև ապրիլի 16-ին և 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցեցին Երկրի օրվան նվիրված կամավորական աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Երկրի օր» քարոզարշավը մեկնարկեց Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ: Ապրիլի 16-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում կազմակերպվող ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին: Կամավորները հեռացրին քարերը և փխրեցրին հողը, պայմաններ նախապատրաստելով, որառաջիկայում այստեղ բերվելիք տնկիները կարողանան արմատավորվել: Հաջորդ շաբաթ օրը` ապրիլի 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները նորից հավաքվեցին Պանթեոնում` ծառատունկի նպատակով: Այս քարոզարշավին ընկերության աշխատակիցների մասնակցությունը բխում է այն համոզմունքից, որ դրական մթնոլորտը և բարենպաստմիջավայրն անհրաժեշտ են Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելուհամար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |