Օլեգ Եսայան. Ռուսաստանի հայ համայնքների հիմնական խնդիրներից մեկը նույնության պահպանումն է

Օլեգ Եսայան. Ռուսաստանի հայ համայնքների հիմնական խնդիրներից մեկը նույնության պահպանումն է

PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում իր աշխատանքն է սկսել «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսությունում» միջազգային գիտաժողովը: Խորհրդաժողովին ներկա էին գիտական շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, քաղաքագետներ, հայ համայնքների ղեկավարներ: Գիտաժողովի պատվավոր հյուրն էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը:

Նախօրեին գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Օլեգ Եսայանը երախտագիտություն էր հայտնել Նիժեգորոդյան հայ համայնքի ղեկավարությանը նման միջոցառում կազմակերպելու համար, այն նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին: Օլեգ Եսայանը պատմել է դեսպանատան գործունեության մասին, շեշտել առաջնահերթություններն ու խնդիրները, ինչպես նաև պատասխանել հավաքվածների հարցերին: Նրա կարծիքով, Ռուսաստանի հայ համայնքների հիմնական խնդիրներից մեկն է ապահովել հայրենակիցների ինտեգրումը ռուսական հասարակության մեջ և նույնության պահպանումը:

Գիտաժողովը կբացվի լիագումար նիստով, որից հետո մասնակիցները կքննարկեն տարբեր բնագավառների արդիական խնդիրները: Միջոցառումը կավարտվի «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերություններ` խնդիրներ, ձեռքբերումներ և հեռանկարներ» կլոր սեղանով, ինչպես նաև ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ, հաղորդում է «Հայերն աշխարհում» պորտալը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---