ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդպես էլ չկարողացավ բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդպես էլ չկարողացավ բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԱԽ անդամները չկարողացան ապրիլի 27-ին համաձայնեցնել համատեղ հայտարարությունը Սիրիայում բռնության դատապարտման վերաբերյալ: Գրեթե 2,5 ժամ տևած ՄԱԿ-ի ԱԽ նիստը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ սահմանափակվեց յուրաքանչյուր կողմի տեսակետի շարադրմամաբ:

ՌԴ ներկայացուցիչը դեմ հանդես եկավ կոշտ բանաձևի ընդունմանը: «Ներկայիս իրավիճակը Սիրիայում չի սպառնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինը իր ելույթում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան առաջարկեցին հայտարարության նախագիծ՝ Սիրիայի իշխանությունների կոշտ դատապարտմամբ: Սակայն, մյուս երկրները, առաջին հերթին Լիբանանը՝ միակ արաբական երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում, դեմ են հանդես եկել, ուստի նիստը որոշվեց բաց անցկացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---