Իրանը մտադիր է ապահովել Հայաստանի ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս28 ապրիլի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ապահովել Հայաստանի ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս: «Իրանական ընկերությունները մտադիր են ճանապարհներ և երկաթուղիներ կառուցել Հայաստանում և դրանք միավորել իրանականների հետ»,- հայտնել է Իրանի ճանապարհների և տրանսպորտի նախարար Ռեզա Փելփային: Նրա խոսքով, երկաթուղու երկարությունը կկազմի 540 կիլոմետր, որից 480 կիլոմետրը ձգվելու է Հայաստանի, իսկ 60-ը` Իրանի տարածքով, հաղորդում է Mehr գործակալությունը: Նա ավելացրել է նաև, որ երկու երկրների միջև Փոխըմբռնման մասին հուշագիրը պետք է ստորագրված լիներ, սակայն այդ համաձայնագիրը դեռևս մշակման փուլում է գտնվում: Ըստ ապագա համաձայնագրի, Հայաստանը ելք կունենա դեպի ծով Բանդար-Աբբաս հարավային իրանական նավահանգստով: Փելփային հաղորդել է նաև իրանական ընկերությունների պատրաստակամության մասին` մասնակցելու Հայաստանի տարածքում 624 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությանը, որն ուղղակիորեն կկապի Իրանն ու Վրաստանը: Հայաստանն աշխարհի 33 երկրներից մեկն է, որոնք ելք չունեն դեպի ծով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |