Ստամբուլում տեղի է ունեցել բանակում սպանված հայ պատանու հուղարկավորությունը

Ստամբուլում տեղի է ունեցել բանակում սպանված հայ պատանու հուղարկավորությունը

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել բանակում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալքրչիի հուղարկավորությունը, որը սպանվեց ապրիլի 24-ին Թուրքիայի զորամասերից մեկում: Նախօրեին հոգեհանգստի կարգ կատարվեց Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում:

Ինչպես գրում է թուրքական Radikal-ը, սպանված պատանու հիշատակը եկել էին հարգելու ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր: Ծաղկեպսակներ են դրվել ինչպես զինվորականներից, այնպես էլ տեղական իշխանություններից, այդ թվում Ստամբուլի քաղաքապետից: Զինվորի թաղմանն ու հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ՀԱԵ Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաև Հրանտ Դինքի այրին:

Սևակին թաղեցին Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:

Ապրիլի 24-ին Բաթմանի գավառի զորամասերից մեկում սպանվեց ծագումով հայ 25-ամյա Սևակ Շահին Բալքրչին: Մահվան հանգամանքների մասին տեղեկությունները տարաբնույթ են ու հակասական: Զեկույցներից մեկում ասվում է, որ «նա սպանվել է զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում»: Մեկ այլ վարկածով, նրան միտումնավոր սպանել են ատրճանակից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---