Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեն 2012-ին նորովի կաշխատի28 ապրիլի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2012-ին աշխատելու է նոր, բարեփոխված ռեժիմով: Անշարժ գույքի ոլորտում անցկացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ տարեկան կադաստրի ծառայություններից օգտվում է 300 հազար մարդ, ուստի անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել: Այդ մասին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա անշարժ գույքի ոլորտում առանձնացրել է հետևյալ խնդիրները. առուվաճառքի գործարք, միասնական տեղեկանքի տրամադրում և գնահատում: Իր հերթին, անաշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ծառայությունների որակը և արդյունավետությունը: Նրա խոսքերով, դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ սկսված բարեփոխումների արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում անշարժ գույքի ծառայությունները տրամադրվում են պատշաճ մակարդակում: «Անշարժ գույքի ոլորտում բարեփոխումները, ընդհուպ մինչև առանձին ստորաբաժանումների փոփոխություններ, ավարտվելու են 2011-ին, և 2012-ի հունվարից կադաստրն աշխատելու է նոր ռեժիմով: Մասնավորապես, հեշտացվելու է գործարքների կարգը, ինչն ապահովելու է աշխատանքի թափանցիկություն և նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը»,- ասել է Զախարյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |