Հայաստանի և Կիպրոսի հատուկ ծառայությունները համագործակելու են տեղեկատվության փոխանակման ոլորտում

Հայաստանի և Կիպրոսի հատուկ ծառայությունները համագործակելու են տեղեկատվության փոխանակման ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանը և Կիպրոսը փոխադարձաբար պաշտպանելու են գաղտնի տեղեկատվության փոխանակությունը: Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է ՀՀ և Կիպրոսի կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առաջարկը: Ինչպես հաղորդել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գոռիկ Հակոբյանը, առաջարկը եղել է Կիպրոսի կառավարության կողմից և ենթադրում է գաղտնի տեղեկատվության փոխանակության կարգի և պայմանների հաստատում երկու երկրների պետական մարմինների հարաբերություններում:

 Ուշագրավ
---