Սերգեյ Մինասյան. Կարսում հուշարձանի ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ![]() 28 ապրիլի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների իրական դրության և դրանց հեռանկարների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար են ունենալու այլ գործոնների շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ հուշարձանի պատճառով: Ապամոնտաժումը մի կողմից մի շարք թուրք ղեկավարների մոտ թերարժեքության բարդույքի դրսևորում է, մյուս կողմից` պոպուլիստական քայլեր նախընտրական քարոզարշավում»,- ասել է Մինասյանը: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, ապա, փորձագետի կարծիքով, դրանք կախված են լինելու թուրք հասարակության մեջ Հայոց ցեղասպանության խնդրի գիտակցումից և նոր աշխարհաքաղաքական իրավիճակից, երբ Թուրքիան ստիպված է լինելու բացել Հայաստանի հետ սահմանը և միջնաժամկետ հեռանկարում կարգավորել հարաբերությունները:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |