Տիգրան Սարգսյանը կոչ է արել պետական պաշտոնյաներին ակտիվ մասնակցել «Ես գրքի բարեկամն եմ» հեռուստամարաթոնին

Տիգրան Սարգսյանը կոչ է արել պետական պաշտոնյաներին ակտիվ մասնակցել «Ես գրքի բարեկամն եմ» հեռուստամարաթոնին

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել պետական մարմինների ղեկավարներին և նրանց աշխատակիցներին ապրիլի 30-ին ակտիվ մասնակցություն ունենալ «Ես գրքի բարեկամն եմ» հեռուստամարաթոնին: Դրա հետ կապված` վարչապետն ընդգծել է այդ միջոցառման կարևորությունը, քանի որ Գրողների միության վարչությունը դիմել է կառավարություն` խնդրելով ակտիվ մասնակցություն ունենալ:

Ավելին, Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանում նշելու են գրատպության 500-ամյակը: Նա նաև հիշեցրել է, որ 2012-ին Երևանը դառնալու է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» և ստեղծվել է հատուկ հանձնաժողով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---