Հայաստանի ՊՆ-ում քննարկել են սպայակազմի կատարելագործման հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է քննարկում «Սպայի կերպարի ձևավորման առանձնահատկությունները բանակում և հասարակությունում» թեմայով: Ինչպես հայտարարել է քննարկման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, սպայական կազմի ձևավորման հարցը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի ԶՈՒ համար: Միաժամանակ, նա նշել է, որ բոլոր առաջարկները, որոնք կատարվելու են քննարկման ընթացքում, հավաքվելու են և ներկայացվելու Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նրա խոսքերով, այդ նախաձեռնությունը ևս մեկ քայլ է` ուղղված սպայական կազմի կատարելագործմանը:

Իր հերթին, ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նշել է, որ սպան պետք է իմանա իր ֆունկցիոնալ պարտականությունները: Սակայն սպայական կազմը կատարելագործելու համար Կոմանդոսի խոսքերով անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պետք է տալ սպաներին: «Մենք սպաներից անընդհատ պահանջում ենք, սակայն կա մեկ այլ կողմ, որը մենք պետք է դիտարկենք, թե ինչ է պետք տալ նրանց»,- ասել է Կոմանդոսը, հավելելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ սպաների կարիքները, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---