Google-ը գործարկել է Google Docs ծրագիր Android հեռախոսների համար28 ապրիլի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Google-ի պաշտոնական Mobile բլոգը հայտնում է Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար Google Docs ծրագրի գործարկման մասին։ Այս նոր ծրագիրը հնարավորություն է տալիս հեշտությամբ ֆիլտրել և որոնել անհրաժեշտ փաստաթղթերը օգտագործողի Google հաշվում (account), ապա անմիջապես խմբագրել վերջիններս՝ օգտագործելով օնալայն բջջային խմբագրիչը (mobile editor)։ Google Docs ծրագիրը նաև հնարավորություն է տալիս ներբեռնել հեռախոսից փաստաթղթերը և բացել դրանք միանգամից Gmail-ում։ Օգտագործողները կարող են նաև ավելացնել վիդջեթ (widget) իրենց հեռախոսի էկրանին, որպեսզի հեշտությամբ կարողանան միանալ ծրագրի երեք ֆունկցիաներին՝ ստեղծել նոր փաստաթուղթ, լուսանկարել և ներբեռնել, մտնել ընտրված փաստաթղթերը (starred documents)։ Google Docs ծրագիրը Android-ների համար այս պահին հասանելի է միայն անգլերեն լեզվով և պահանջում է Android 2.1 կամ ավելի բարձր տարբերակներ։ Ծրագիրը կարելի է բեռնել Android Market-ից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |