Նազիկ Ավդալյանի վիրահատությունը շարունակվում է արդեն երեք ժամ![]() 28 ապրիլի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի չեմպիոն, ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի վիրահատությունը սկսվել է այսօր ժամը 12:00-ին և դեռ չի ավարտվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը: Ինչպես նշել է բժիշկը, ավտովթարի արդյունքում ապրիլի 26-ին Ավդալյանը ստացել է գոտղկատեղի վնասվածք և առաջին ողի բազմաբեկորային կոտրվածք: Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնան այդ վնասվածքները մարզուհու հետագա կարիերայի վրա, բժիշկը նշել է, որ ավտովթարից հետո, երբ ծանրորդուհուն բերել են հիվանդանոց, նա կարողացել է ոտքերը շարժել: «Այս պահին ոչինչ պարզ չէ, ամեն ինչ կերևա վերականգնողական շրջանում»,- հայտնել է բժիշկը: Վերջին երկու օրերին Նազիկ Ավդալյանին նախապատրաստել են վիրահատման, որպեսզի կայունացնեն ողնաշարը: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |