Ռուբեն Հակոբյան. Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակը բացառում է մարտի 1-ի կրկնությունը

Ռուբեն Հակոբյան. Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակը բացառում է մարտի 1-ի կրկնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների և ՀԱԿ հարաբերությունների դինամիկան, բացառում է 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Միաժամանակ, նա նշել է, որ «ՀԱԿ նախկին քաղաքականությունը փակուղի էր տանում և կարող էր հանգեցնել նոր մարտի 1-ի»: Հակոբյանը նաև ասել է, որ Հայաստանում հիմա կան երեք գլխավոր խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ողջ հասարակության միավորումը` ղարաբաղան հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ և երկրում ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակ:

Ինչ վերաբերվում է իշխանությունների և ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա Հակոբյանը ողջունել է այն, սակայն հավելել, որ համոզված չէ, որ այն օգուտ է տալու պետությանը և հասարակությանը: Նա նաև հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ը կտրուկ հանդես է եկել ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք կողմ են եղել իշխանությունների հետ երկխոսությանը, սակայն հիմա այդ երկխոսության կողմնակից է և «սկզբունքային պայքար է մղում իր սկզբունքների հետ»:

4  28.04.11 - Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ) եւ Ռուբեն Հակոբյանի («Ժառանգություն») մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---