Պարույր Հայրիկյան. Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ այժմ չկա

Պարույր Հայրիկյան. Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ այժմ չկա

PanARMENIAN.Net - Գործող նախագահ Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն ուղղված չէ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, այդ համագործակցությունը կարող է միայն անուղղակի կերպով դեմ լինել Ռոբետր Քոչարյանին: Նա հավելել է, որ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանեց 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվության հարցը՝ տեղափոխելով այն դատաիրավական հարթություն:

Իր հերթին «Ազգային ինքնորոշւմ միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ «Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ այժմ չկա»: Ըստ նրա, դրա վկայությունն է Քոչարյանի մոտ կուսակցության ու քաղաքական դիրքորոշման բացակայությունը:

4  28.04.11 - Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ) եւ Ռուբեն Հակոբյանի («Ժառանգություն») մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---