Հեյդար Ջեմալ. Վրաստանը պատրաստվում է Բաքվում պետական հեղաշրջում կազմակերպել28 ապրիլի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի անվտանգության համար այսօր առկա է լուրջ սպառնալիք, որը բխում է Վրաստանի տարածքից: Նման սենսացիոն հայտարարությամբ SalamNews-ին տված հարցազրույցում հանդես է եկել ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալը: Նրա խոսքերով, տեղեկություններ կան, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում: Վրաստանի տարածքում ընթանում է Ադրբեջանում պետական հեղաշրջման պատրաստություն, և դրա պատասխանատվությունը դրված է Վրաստանի Ազգային անվտանգության անդամ Գիգա Բոկերիայի վրա: «Ադրբեջանի տարածքում` վրացական դեսպանատանը, գտնվում է այդ գործունեության աջակցության կենտրոնը, որի համար պատասխան է տալիս Բաքվում այդ դեսպանատան աշխատակիցներից մեկը` ամերիկուհի, որը հիանալի գիտի վրացերեն: Նա գտնվում է «շտաբում» և նրա պարտականությունների մեջ է մտնում Ադրբեջանում ընդդիմության հետ կապեր հաստատելը: Վրաստանը տվյալ դեպքում նախագծի հեղինակ է, որում ներգրավված են վրացի պետական այրեր, մասնավորապես Գիգա Բոկերիան, որը ներկայացնում է երկրի Անվտանգության խորհուրդը: Այսինքն, վրացիներն այստեղ հանդես են գալիս որպես օտարի կամակատար: Պետք է նշեմ, որ (ադրբեջանական) ընդդիմությունը նույնպես տեղյակ է այդ ծրագրին»,- ասել է Ջեմալը, գրում է SalamNews-ը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |