Արթուր Ջավադյան. Մենք թույլ չենք տա դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ

Արթուր Ջավադյան. Մենք թույլ չենք տա դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը «լողացող փոխարժեքի» քաղաքականության կողմնակից է, սակայն, մտադիր չէ հրաժարվել միջամտությունից արժութային շուկային, ապրիլի 28-ին լրագրողներին է ասել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ առևտրային բանկերի ղեկավարների հետ խորհրդակցության ավարտին: «Այս կամ այն կողմ ցանկացած տատանումների դեպքում անխուսափելի է ԿԲ միջամտությունը՝ դա է մեր հիմնական գործառույթը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրի նախագահի հայտարարությանը ազգային արժույթի աստիճանական արժեզրկման մասին, ապա նա ասել է, որ դա երկարաժամկետ հեռանկարում, քանի որ տնտեսության համար, մասնավորապես, արտահանողների համար բարենպաստ միջավայր է ստեղծվում դրամի որոշակի սղաճի դեպքում: «Սակայն, կան մի շարք գործոններ՝ սեզոնայնությունը, դրամական փոխանցումները, ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում, որոնք կհանգեցնեն դրամի որոշակի ամրապնդման, սակայն, նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք միջամտել: Մենք թույլ չենք կտրուկ տատանումներ շուկայում»,-հավաստիացրել է ՀՀ ԿՎ ղեկավարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---