Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեհ չի եղել28 ապրիլի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Հայկական եկեղեցու տարածքում ոչ մի հրդեհ չի եղել, ուղղակի այրվել է պենոպլաստի կտորը, որն աշխատողներն իսկույն հանգցրել են: Հավանաբար, ինչ-որ մեկին շատ պետք է եղել պատմությունն ուռճացնել և բոլոր լրատվամիջոցներով տեղեկություն տարածել Մոսկվայի հայկական եկեղեցում հրդեհի մասին»,- PanARMENIAN.Net ին հայտարարել են կառուցվող Մայր տաճարից: Հսկիչի խոսքերով, «դա ուղղակի ապատեղեկատվություն է անհասկանալի նպատակներով» և ոչ մի հրշեջ ջոկատ չի ժամանել: «Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդել է, որ ապրիլի 28-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում` կառուցվող հայկական եկեղեցու տարածքում, հրդեհ է բռնկվել: «Հրդեհը տեղի է ունեցել Տրիֆոնովսկայա փողոցում գտնվող շինհրապարակում, որտեղ կառուցվում է տաճարի շենքը: Հրդեհը հանգցնելու համար իսկույն ժամանել են հրշեջ ջոկատներ, որոնց գործողությունների շնորհիվ 20 րոպե անց հրդեհը մարվել է: Շինարարներից ոչ մեկը չի տուժել»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |