Տաթև Աբրահամյանը և Աննա Զատոնսկիխը կվիճարկեն շախմատի ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը լրացուցիչ պարտիաներում

PanARMENIAN.Net - Սենտ Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ առաջնությունը: Կանանց եզրափակչում հայ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը երկրորդ անգամ ոչ ոքի է խաղացել Աննա Զատոնսկիխի հետ:

Շախմատիստուհիների առաջին հանդիպումը նույնպես ոչ ոքի է ավարտվել, և հիմա հաշիվը հավասար է` 1:1: Ոսկե մեդալը խաղարկվելու է լրացուցիչ պարտիաներում:

Առաջնությունը սկսվել է ապրիլի 15-ին, մասնակցում են 8 շախմատիստուհիներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---