Կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է, որ Հայաստանում դոլարիզացման մակարդակը նվազել է

Կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է, որ Հայաստանում դոլարիզացման մակարդակը նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է երկրում դոլարիզացման դեմ պայքարը, ապրիլի 28-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության ավարտին: «Լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք կշարունակվեն: Ներկա պահին դոլարիզացման մակարդակը իջել է»,- ասել է նա:

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, որն իրականացնում է մեգառեգուլյատորը, Ջավադյանն այն բնութագրել է որպես «կոշտ, բայց ոչ ամենադաժան, քանի որ ԿԲ-ն նույնպես այդ երկրի մասն է կազմում», ինչի արդյունքում արդեն երեք քայլ բարձրացել է վերաֆինանսավորման դրույքը` մինչև 8,5%: Այս համատեքստում Արթուր Ջավադյանն ավելացրել է, որ ՀՀ ԿԲ-ն հնարավորություն ունի մշտապես կոշտացնելու իր դրամավարկային քաղաքականությունը` օգտագործելով մի շարք գործիքներ: «Այդ գործիքները շատ արդյունավետ են, և վստահ եմ, որ մենք շատ արագ կկարողանանք ցանկալի արդյունքի հասնել»,- ընդգծել է նա:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, 2011 թվականի փետրվարին Հայաստանի տնտեսության դոլարիզացման մակարդակը նվազել է 1,8%-ով: Դրամային ներդրումների 33,7% և տարադրամային ներդրումների 6% աճի պայմաններում դոլարիզացման մակարդակը նվազել է 6,3%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---