Բաքվում շարունակում են ձերբակալել ապրիլի 2-ի հանրահավաքի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Բաքվում Հանրային պալատի կողմից կազմակերպված չարտոնված ընդդիմության ակցիայի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել ևս 2 հոգու: Այդ մասին հայտարարել է Բաքվի դատախազի տեղակալ, քննչական խմբի ղեկավար Ֆազիլ Հասանալիևը: Ըստ նրա, արդյունքում ապացուցվել է ևս 2 հոգու մասնակցությունն այդ ակցիային:

Այսպիսով քրեակաան պատասխանատվության ենթարկվածների քանակը հասնում է 13-ի:

Ապրիլի 2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 233 և 315 հոդվածնորեվ՝ դիմադրություն իշխանության ներկայացուցչին կամ բռնության կիրառում նրա հանդեպ, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---