Հրանտ Բագրատյան: Լիբիայում մարդիկ 5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում

Հրանտ Բագրատյան: Լիբիայում մարդիկ 5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազատության հրապարակում ելույթ ունենալով Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքին, համեմատեց Հայաստանում կյանքի որակը արաբական երկրներում տիրող վիճակի հետ:

Նախկին վարչապետի խոսքով, Լիբիայում մարդիկ 5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում, Թունիսում` 4 անգամ, Եգիպտոսում` մեկ ու կես անգամ: «Պատկերացրեք մեր ազգի համբերությունը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը վերջերս այցելել է Հայաստանի մարզեր, որտեղ, ըստ նրա, տիրում է ծայրահեղ իրավիճակ: Բագրատյանը քննադատել է Հողային օրենսգիրքը` նշելով, որ այն թույլ է տալիս չինովնիկներին ու օլիգարխներին հողեր գնել, մինչդեռ գյուղացին ապրուստի միջոց չունի:

11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
---