ՀԱԿ համակարգող: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն

ՀԱԿ համակարգող: Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն

PanARMENIAN.Net - “Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն, որը իրականացրել եք դուք”,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ը դարձել է գործոն, որի հետ հնարավոր չէ հետ հաշվի չնստել: Ըստ Զուրաբյանի, հիմա իշխանությունները փորձում են ՀԱԿ-ի հետ երկխոսություն հաստատել, որի անհրաժեշտության մասին Կոնգրեսը հայտարարում էր դեռ մարտին:

Զուրաբյանը նշել է, որ իշխանությունները փորձում են ժողովրդին մոլորեցնել` հայտարարելով, թե Կոնգրեսը չի ցանկանում իշխանափոխություն: “ՀԱԿ-ի ծրագրերը նույն են մնացել: Մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ”, - նշել է Զուրաբյանը:

17  Ընդդիմության բողոքի ցույցերը Երևանում
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---