Արամ Սարգսյան: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ արյամբ չի կարող պահել իշխանությունը

Արամ Սարգսյան: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ արյամբ չի կարող պահել իշխանությունը

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը երկիշխանության միջոցով երկրում գործող բացարձակ իշխանությունը կվերածի ժողովրդավարականի: Հակառակ դեպքում հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ասել է “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում անարյուն իշխանափոխությունն անխուսափելի է: Արամ Սարգսյանը հիշեցրել է իր եղբոր, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, ասելով. “Կան հարցեր, որոնք կարող ենք լուծել միայն ազգովի, հակառակ դեպքում մենք կկորցնենք Հայաստանը”:

“Հանրապետություն” կուսակցության ղեկավարը նշել է, որ հաջողության հնարավոր կլինի հասնել միայն համախմբվածության միջոցով: Սարգսյանի խոսքով, ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ արյամբ չի կարող պահել իշխանությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---