Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որը կոչված էր ներկայացնելու բանկորոշիչ հետազոտության արդյունքները28 ապրիլի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում Հայաստանի բանկերի միության և Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի ղեկավարության, ինչպես նաև բանկերի համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Սեմինար-քննարկումը կոչված էր ներկայացնելու Հայաստանի բանկերի միության աջակցությամբ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից նախաձեռնված և իրականացված սինդիկատիվ հետազոտության արդյունքները` ուղղված Երևանում գործող բանկերի վարկանշային, վստահության և մի շարք այլ չափանիշների վերծանմանը: Բանկորոշիչ հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցման մեթոդով Երևան քաղաքի բնակչության շրջանում, քվոտային ընտրանքի միջոցով, ընտրանքի ծավալը` 600: Հետազոտությունը նպատակ ուներ ներկայացնել հաճախորդների կարծիքը բանկային համակարգի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել յուրաքանչյուր գործող բանկ` ըստ իրենց առկա և պոտենցիալ հաճախորդների գնահատականների: Հետազոտության արդյունքները վերաբերում են բանկային համակարգի, ինչպես նաև առանձին բանկերի` տարիների ընթացքում ձևավորված համբավին, ակտիվությանը և գովազդային արշավների արդյունավետությանը: Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս բանկերին ևս մեկ անգամ բանկային գործունեությանը նայել իրենց հաճախորդների աչքերով և մշակել իրենց հաճախորդներին առավել հարմարավետ և մատչելի ռազմավարություն: Հետազոտությունն անդրադարձել է նաև բանկային համակարգի նկատմամբ վստահության չափանիշին, համաձայն որի բանկային ծառայություններից օգտվող հարցվողների 65%-ը ավելի շուտ կամ լիովին վստահում է բանկային համակարգին: Հատկանշական է այն փաստը, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով բանկերի նկատմամբ վստահությունը գրեթե չի փոփոխվել: Հետազոտության արդյունքներում ամփոփվել են նաև առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայությունների, բանկերի ընդհանուր ծանոթության, բանկային ծառայությունների զարգացվածության, բանկային ծառայությունների անհրաժեշտության գնահատման, առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայությունների, բանկային ծառայություններից օգտվելու հաճախականության և այլ չափանիշները: Քննարկման ժամանակ նշվեց նաև, որ բանկորոշիչ հետազոտությունը նախատեսվում է իրականացնել տարեկան 4 անգամ` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին: Տվյալ մոտեցումը թույլ կտա վերծանել բանկային համակարգում ըստ հաճախորդների հնարավոր փոփոխությունները և թույլ կտա բանկերի մարքեթինգի բաժնի պատասխանատուներին և ղեկավարներին գնահատել ինչպես իրենց կողմից մշակվող, այնպես էլ մրցակից բանկերի կողմից իրականացվող մարքեթինգային ծրագրերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |