Վազգեն Բադալյան. Դարչինյանը պահեց իր խոստումը և նվիրեց իր հաղթանակը Ցեղասպանության զոհերի հիշատակին29 ապրիլի 2011 - 08:28 AMT PanARMENIAN.Net - «Դարչինյանն իր մենամարտում ամեն ինչ ճիշտ է արել, նա գործել է ագրեսիվ և հիմնականում շեշտը դրել հարձակումների վրա: Նրա մոտ լավ է ստացվել աշխատել կրկնակի հարվածների վրա: Ամենագլխավորը, որ ես նրա գործողություններում հուզմունք չեմ զգացել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը: Դարչինյանն ապրիլի 24-ին Լոս Անջելեսում 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել կոլումբացի Յոնի Պերեսի նկատմամբ: Մարզիչի խոսքերով, որն այս անգամ մենամարտին հետևում էր Վանաձորում հեռուստացույցով, նրա սանը հիանալի հասկանում էր, որ մրցակիցը շատ վտանգավոր է, հիանալի է աշխատում ոտքերով, ուստի նա փորձել է ուժեղ և հզոր հարվածներով լուծել իր խնդիրը: «Պերեսը բարձրահասակ է, և Դարչինյանը հասկանում էր, որ չի կարելի թույլ տալ նրան ազատ գործել: Նա շատ վստահ սկսել է մենամարտը, Պերեսը միայն 3-րդ ռաունդում է կարողացել հավասարեցնել պայքարը, բայց 5-րդ ռաունդում Վիկը հասել է իր ուզածին»,- հավելել է մարզիչը: Բադալյանը կարծում է, որ երկրպագուները կրկին ականատես են եղել «դարչինյանական ոճի» մենամարտի` գեղեցիկ և արագ հարվածներ, որոնք նրանք սովոր էին տեսնել: Հիմա Դարչինյանին սպասում է ևս մեկ կարևոր մենամարտ. նա տարվա կեսին մրցելու է Աբներ Մարեսի հետ. «Դա շատ կարևոր մենամարտ է լինելու Վիկի համար, նա կարող է հասնել ռևանշի և նոր գոտիներ նվաճել»: Ապրիլի 24-ին «Nokia Theatre»-ում հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել գոտու վրա «1915» գրությամբ, իսկ հետո միացել է իր հայրենակիցների երթին. «Վիկը շատ էր ցանկանում հաղթել և իր հաղթանակը նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա մեծ մարզիկ է և մարդ ու կարողացավ պահել իր խոստումը: Նա նաև բոլոր ցանկացողներին պատմել է Ցեղասպանության մասին և բացատրել, թե ինչ է նշանակում 1915-ը հայերի համար: Ամերիկյան ԶԼՄ-ները բավական շատ են գրել այդ մասին»,- ասել է Բադալյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |