ԱՄՆ-ում ստեղծվել է Դիարբեքիրի հայկական եկեղեցիների վերականգնման հիմնադրամ29 ապրիլի 2011 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Նյու Միլֆորդում՝ (Նյու Ջերսի) կայացել է Տիգրանակերտի սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնման հարցերով հիմնադրամի անդամների ժողովը (ժամանակակից Թուրքիայում այժմյան Դիարբեքիր): Ժողովի ընթացքում քննարկվել են ֆինանսական հարցեր` կապված եկեղեցու վերականգնման հետ: Հիմնադրամի անդամների շարքում ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի ղեվավար արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանն է, Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը և ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Սբ. Կիրակոս եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: 1880-ին վերակառուցվել և ընդլայնվել է հրդեհից հետո: Այն ներկա պահին Անատոլիայի ամենամեծ եկեղեցին է, հայտնի է իր յոթ խորաններով, կարող է տեղավորել 2500 հոգի: Եկեղեցին պատկանում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, Ստամբուլում արդեն խումբ է ստեղծվել եկեղեցու վերականգնման աշխատանքները որոշելու համար, որն անհրաժեշտ է հայերի ապագա սերունդների համար, գրում է The Armenian Weekly-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |