Թբիլիսիում լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը29 ապրիլի 2011 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին «Ազատ Վրաստան» կուսակցության նախաձեռնությամբ և Թբիլիսիի հայերի համագումարի աջակցությամբ Թբիլիսիի Քաղաքային խորհրդի շենքում (Սակրեբուլո) կայացել է հատուկ նստաշրջան` նվիրված 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, որին ներկա են գտնվել Քաղաքային խորհրդի անդամներ, Թբիլիսիի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նստաշրջանի ընթացքում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և հիմնվում է ԱՄՆ և Եվրոպայի արխիվներում պահվող փաստաթղթերի և նյութերի վրա: Սակայն Քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Մարինա Դատուկիշվիլիի հրահանգով ֆիլմի ցուցադրությանն արգելել են ներկա գտնվել վրացական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հաղորդում է Թբիլիսիի հայերի համագումարի մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |