Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի ուսանողների հետ ծառատունկի է մասնակցել Քարվաճառում29 ապրիլի 2011 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան: Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ շրջանում ընթացող ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Այնուհետեւ Բակո Սահակյանն Արցախի եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողների հետ մեկտեղ մասնակցել է Քարվաճառում տեղի ունեցած ծառատունկին, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին եւ ներկա գտնվել երիտասարդական ճամբարի շինարարության սկսման արարողությանը: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան: Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում: Բերձոր շրջկենտրոնում Նախագահը ներկա է գտնվել շրջանի մշակութային կոլեկտիվների կողմից տրված համերգին: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |