Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը29 ապրիլի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ 2008-2009թթ. երկիրը հայտնվել է ճգնաժամի ազդեցության տակ, որը երևան հանեց նրա տնտեսության ուժեղ և թույլ կողմերը, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` սփյուռքի հյուրերին ներկայացնելով հանրապետության մակրոտնտեսական իրավիճակը և ներդրումային հնարավորությունները: ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ապրիլի 28-30-ը տեղի է ունենում «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցում են 30 մասնագետներ աշխարհի 9 երկրներից: Վարչապետը հաղորդել է, որ ճգնաժամի շրջանում Հայաստանը ստիպված է եղել ավելացնել իր արտաքին պարտքը, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը դրա սպասարկման հետ կապված խնդիրներ չի տեսնում: Ինչպես հաղորդել է վարչապետը, 2010-ին երկրի տնտեսությունը տուժել է գյուղատնտեսության ոլորտում անկման պատճառով` պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Վարչապետն ասել է, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ ոլորտի զարգացման հայեցակարգի իրագործմանը: Անդրադառնալով հարկային արտոնություններին` վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն իրագործում են մի շարք բարեփոխումներ հարկային և մաքսային ոլորտներում, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել Հայաստանի գործարար միջավայրի ներդրումային պոտենցիալը: Ինչ վերաբերվում է Հայաստանի տնտեսության դրական կողմերին, ապա վարչապետն առանձնացրել է ՏՏ ոլորտը, որը 2009-ին ապահովել է 17 տոկոս աճ, ինչպես նաև հանրապետության բանկային համակարգը: «Ինչպես հայտնի է, ճգնաժամի շրջանում շատ կառավարություններ ստիպված են եղել աջակցել բանկերին, Հայաստանում իրենք բանկերն են աջակցել տնտեսությանը` ֆինանսավորելով այն»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ջրհեղեղից զոհվածների ընտանիքները 1 մլն դրամ աջակցություն կստանան Գործադիրը հաստատել է փոխհատուցման կարգը։ Bloomberg․ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը ՀՀ-ին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է |