Հայաստանը մտադիր չէ պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի տեղի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր չէր և մտադիր չի եղել պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2012-13թթ. ոչ մշտական անդամի տեղի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել դիվանագիտական աղբյուրը ՄԱԿ-ում: Ըստ նրա, ուղղակի ծիծաղելի է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն որերորդ անգամ տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է, որ «Հայաստանը ետ է կանչել ՄԱԿ-ի ԱԽ 2012-13թթ ոչ մշտական անդամի տեղի համար իր թեկնածությունը, որի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը նույնպես կմասնակցի ընտրություններին, Հայաստանի որոշումն, անկասկած, գնահատվում է որպես պարտությունն ընդունելու փաստ»:

PanARMENIAN.Net ի զրուցակիցը նշել է, որ Ադրբեջանը չափից շատ է կարևորում «Հայաստանի դիվանագիտական պարտությունները»: «Չի կարելի պարտվել, եթե չես մասնակցում»,-ասել է աղբյուրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---