Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ ներկայացուցիչը

Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Մայիսին Երևան կժամանեն Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը և ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Իմ այցը լավ հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել կատարված աշխատանքը, այլ նաև մտածել, թե ինչ բարեփոխումներ են հարկավոր ազատո ու արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին»,-ասել է Ֆյուլեն:

Ինչպես ասել է եվրահանձնակատարը, շուտով ԵՄ-ն ու Հայաստանը հռչակագիր կստորագրեն, որով հայկական կողմը բարեփոխումները շարունակելու պատրաստակամություն կստանձնի, իսկ ԵՄ-ն կպարտավորվի աջակցել այդ գործընթացին: Ըստ Ֆյուլեի, հռչակագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանում ժողովրդավարության, ազատությունների ու մարդու իրավունքների ամրապնդման համար:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---