Հայաստանում կտեղադրվեն գրքի կրպակներ

Հայաստանում կտեղադրվեն գրքի կրպակներ

PanARMENIAN.Net - Երևանը 2012 թ. գրքի մայրաքաղաք հռչակելու առթիվ, մայրաքաղաքի տարբեր անկյուններում և մարզերի բոլոր քաղաքներում կտեղադրվեն գրքի կրպակներ: Ինչպես հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախագիծը արդեն մշակվում է Երևանի քաղաքապետարանում: Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը:

Նախարարը նաև նշեց, որ 2008 թ-ից հետո, Հայաստանում գիրք գնողների քանակը աճել է 30-40 տոկոսով: «Գրքի գինն, իմ կարծիքով, խոչընդոտ չէ գնողի համար: Գրքի վաճառքի ծավալներն ավելի շուտ պայմանավորված են բովանդակությամբ», ավելացրել է նախարարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---