Սիվասի հայկական գերեզմանոցը հայ պահակ կունենան

PanARMENIAN.Net - Սիվասի քաղաքապետ, Մեծ միասնության կուսակցության անդամ Դողան Ուրգյուպը որոնում է ազգությամբ մի հայի, որը կհետևի Սիվասի հայկական գերեզմանոցին:

Այժմ գերեզմանոցը ցանկապատված է: Ինչպես գրում է թուրքական Cihan գործակալությունը, Կոստանդնուպոլսի Հոգևոր խորհրդի անդամ Տրդատ Ուզունյանն այցելել է Սիվաս, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին գերեզմանոցի համար հոգ տանելու համար: Դողան Ուրգյուպը նշել է, որ արդեն 2 հայ աշխատակից ունի, շուտով կլինի նաև երրորդը՝ գերեզմանոցի պահակը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---