ԵՄ-ն վճռական է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Հայաստանի հետ բանակցելու հարցում29 ապրիլի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը վճռական է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Հայաստանի հետ բանակցելու հարցում, երբ հանրապետությունը պատրաստ կլինի դրան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Բանակցությունների մեկնարկը մեր հարաբերությունների այդ բաղադրիչի շուրջ կարևոր քայլ կհանդիսանա Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ճանապարհին, կնպաստի ներդրումների ավելացմանը հայկական շուկայում»-ասել է Ֆյուլեն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ դեռ մեծ աշխատանք պետք է կատարվի: Ինչ վերաբերում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը, եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ բանակցություններն այդ հարցի շուրջ կավարտվեն ընթացիկ տարում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |