ՀՀ քաղաքացիները սկսել են մարել ավտոմեքենաների մաքսազերծման համար բյուջետային վարկերը

ՀՀ քաղաքացիները սկսել են մարել ավտոմեքենաների մաքսազերծման համար բյուջետային վարկերը

PanARMENIAN.Net - Հայաստանի 112 քաղաքացի մասնակի կամ ամբողջովին մարել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով տրամադրված վարկը` 21 մլն 841 հազար դրամ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

1516 ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 935 մլն դրամ ընդհանուր գումար: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Վարկերի մարման ժամանակացույցն ազատ է:

Ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջետային վարկեր են տրամադրվել Երևան քաղաքի 150 բնակիչների: Վարկեր են տրամադրվել նաև Լոռիում` 606 քաղաքացիների, Տավուշի մարզում` 375 և Շիրակում` 304 վարկ: Համապատասխանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---