Գյումրեցիները գտնում են, որ Մինասի որմնանկարներն իրենց քաղաքի սեփականությունն են29 ապրիլի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությունից դժգոհ գյումրեցի մի խումբ մշակույթի գործիչներ և արվեստի ներկայացուցիչներ «Շիրակ կենտրոն»-ին՝ հանրայնացնելու նպատակով տրամադրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած բաց նամակը: Նամակում, մասնավորապես ասվում է, որ պետք է արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում պահպանվեն և ցուցադրվեն մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները: «Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին և առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է»,-ասվում է նամակում: Նամակի տակ ստորագրել են ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի դոցենտ Սամվել Պողոսյանը, Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյանը, Նկարիչների միության անդամ, դոցենտ Վաչիկ Խաչատրյանը և այլոք: Ընդհանուր թվով նամակի տակ ստորագրել է 493 մարդ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |