Շթեֆան Ֆյուլե. Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու լավ հնարավորություն կա 29 ապրիլի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրյուսելում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, և կարևորել տեղի ունեցած հանդիպումները, մասնավորապես նշելով. «ԵՄ հետ համագործակցությունը մեզ ոգևորում է: Այն լավ հնարավորություն է մեր բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համար»: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ բարեփոխումների իրականացման առումով Եվրոպական միության դերակատարությունն աճել է: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող համակողմանի բարեփոխումներին նոր թափ հաղորդելու լավ հնարավորություն կա: Դա ավելի արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը և կհստակեցնի այն գործիքակազմը, որով Եվրոպական միությունը կարող է օժանդակել Հայաստանին: Շտեֆան Ֆյուլեն արդյունավետ և կարևոր է համարել վարչապետ Սարգսյանի այցը Եվրոպական միություն: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, հանրային ծառայության ոլորտում ՀՀ կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք միտված են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Վարչապետն առաջնահերթ է համարել դրանք, քանզի արդյունավետ կառավարման համակարգի կայացումը կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ողջունում և աջակցում է այդ բարեփոխումների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցման խնդրին: Քննարկվել են հարկային ու մաքսային վարչարության ոլորտներում բարեփոխումները, ինչպես նաև այդ բարեփոխումներին ԵՄ կողմից օժանդակության տրամադրումը: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք այլ հարցերի, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, էներգետիկայի վերաբերյալ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |