«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքականությանը29 ապրիլի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը միանգամայն նորմալ է համարում մրցույթի շրջանակներում ելույթ ունենալը տարբեր երկրներում, այդ թվում և Ադրբեջանում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Էմմին, մրցույթի շրջանակներում բոլոր արտիստներն առանց այդ էլ գտնվում են այդ բեմում և հաղորդակցվում միմյանց հետ: Այս համատեքստում նա ընդունելի է համարել նաև ելույթն Ադրբեջանում: «Ես ինձ հայրենասեր եմ համարում: Երկար տարիներ ինձ աշխատանք են առաջարկել արտասահանում, սակայն ես միշտ վերադարձել եմ իմ Հայրենիք, քանի որ այստեղ իմ տունն է»,- նշել է նա: Ընդ որում նա նկատել է, որ մրցույթի ադրբեջանցի մասնակիցները նույնպես անհրաժեշտության դեպքում Հայաստանում ելույթ ունենալու պատրաստակամություն են հայտնել: Երգչուհին նշել է նաև, որ մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքական հարցերին: «Իմ քաղաքականությունը երաժշտությունն է, և այն ամենը, ինչ ես երբեևէ ցանկացել եմ ասել, ես ասել եմ երաժշտության միջոցով»,- ընդգծել է Էմմին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |