Ադրբեջանն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները. զոհվել է երկու արցախցի զինծառայող29 ապրիլի 2011 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին: Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից): ԼՂՀ ՊԲ ողջ անձնակազմը խորապես ցավակցում է զոհված զինծառայողների հարազատներին, հաղորդում էՊԲ Լրատվության և քարոզչության բաժին Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |