Մեթյու Բրայզա. Սոչիում հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում

Մեթյու Բրայզա. Սոչիում հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում

PanARMENIAN.Net - Սոչիում հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում: Այս մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Այսօր հակամարտության երկու կողմերի արտգործնախարարները զբաղվում են այդ հարցով, և ես կարծում եմ, որ քայլ առ քայլ նախագահներն առաջընթացի են հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Բրայզան:

Անդրադառնալով Վրաստանում հարավկովկասյան երկրներում ԱՄՆ դեսպանների հանդիպմանը` Մեթյու Բրայզան նշել է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը` ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է Trend news-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---