Ժնևում տեղի կունենան «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսները

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Գրքի և մամուլի 25-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Այս տարի սալոնի պատվավոր հյուրը Հայաստանն է: Դրա համար երկու առիթ կա. Հայաստանը նշում է հայկական տպագրության 500-ամյակը և 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

1000 քմ տարածքում ներկայացվելու է ալբոմային, թարգմանական, հանրագիտարանային գրականություն, մամուլ և այլ բնույթի նյութեր, ինչպես նաև «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքները ցուցահանդեսները և նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» շարքը:

Ապրիլի 29-ին ցուցահանդեսի բացմանը ներկա է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ցուցահանդեսը կփակվի մայիսի 3-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---