2011թ. ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 0.2% գնանկում30 ապրիլի 2011 - 11:33 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հունվար-մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 5.2% ընդհանուր գնաճին ապրիլին հաջորդել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2011թ. ապրիլին մարտի համեմատ նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.9%, այդ թվում, արենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 114.5%, ոչ պարենային ապրանքներինը`102.8%, ծառայությունների սակագներինը`102.3%, իսկ հունվար-ապրիլին 2010թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 110.5%, 115.0, 103.3 և 106.2%: Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2011թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.8-0.1% գնանկում, 2-ում` 0.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |