Լևոն Իգիթյան. Հայկական հեռուստատեսությունն իր ապազգային հաղորդումների համար արժանի է Թուրքիայի պարգևին

PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի շրջանում վերջերս տարածում է գտել «ամբոխի հոգեբանությունը»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Նա նշել է, որ հայերն իրենց բնույթով անհատական մտածելակերպ ունեն և «ամբոխի հոգեբանությունը» հակասում է հայի տեսակին: Իգիթյանը նաև խստորեն դատապարտել է հայկական հեռուստատեսությունը, որը շեշտը դնում է զվարճալի հաղորդումների վրա, հեռարձակում է ցածրորակ երաժշտություն՝ «հակակոմիտասյան, ապազգային երաժշտություն»: «Ես զարմանում են, թե ինչու թուրքական կառավարությունը շքանշաններ չի շնորհում մեր հեռուստաալիքներն»,-հեգնանքով նշել է ճարտարապետը:

Իգիթյանը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրում արձանագրվող դրական փոփոխություններին, իսկ հայ ժողովրդին՝ ապագա սերնդի դաստիարակությանն ու կրթությանը: Ըստ նրա, մեր կարգախոսը պետք է դառնա. «Հայաստանում չպետք է լինեն վատ սովորող երեխաներ»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---