Ռուսաստանի հավաքականի անդամներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը ելույթ կունենան Բաքվում30 ապրիլի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը վստահ հաղթանակներ տարան Ռուսաստանի առաջնությունում, որն անցնում էր Ուֆայում: Ալոյանը (52կգ ք/կ) եզրափակչում 19-12 հաշվով հաղթեց Գեորգի Բալակշինին, որը երրորդ անգամ նվաճեց երկրի առաջնության հաղթողի տիտղոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հայրապետյանը հաղթեց իր հիմնական մրցակից Բելիկ Գալանովին 6:4 հաշվով և վեցերորդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը: Այդպիսով, երկու հայ բռնցքամարտիկներն իրենց քաշային կարգերում հավասարը չունեին և դարձան Ռուսաստանի չեմպիոններ և ներկայացնելու են ՌԴ-ն աշխարհի առաջնության վարկանիշային առաջնությունում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |