Հայաստանում 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին 74.7 հազ. տոննա հաց է արտադրվել

Հայաստանում 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին 74.7 հազ. տոննա հաց է արտադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին, ինչպես և նախորդ տարվա նույն շրջանում 74.7 հազ. տոննա հաց է արտադրվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, երկրում հաշվետու ժամանակահատվածում ալյուրի արտադրությունն աճել է 22.9%-ով` կազմելով 37.2 հազ. տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 8.7%-ով` համեմատած 2010թ. հունվար-մարտ ամիսների հետ և կազմել 2494.5 տոննա:

Ընդ որում` 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին մակարոնեղենի արտադրությունն աճել է 69.1 տոկոսով` կազմելով 849.7 տոննա: Նույն ժամանակաընթացքում ձավարի արտադրությունն աճել է 4.4 անգամ` հասնելով 180 տոննայի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---