ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը30 ապրիլի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դրսեւորած արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ` Ադրբեջանի և Արցախի շփման գծում զոհված երեք հայ զինծառայողների առնչությամբ: «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը: Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- ասվում է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |